ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մարդու գլուխը փաստացի կերան

Մարդու գլուխը փաստացի կերան
21.05.2026 | 11:29

4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահից։

Քննչականից հայտնել են, թե գործ են հարուցել մահվան կապակցությամբ, բայց լիքը հարցեր անպատասխան են մնում.

1. Ի՞նչ վիճակում է եղել մարդը, երբ ոստիկաններն իրեն ձերբակալել են։

2. Ի՞նչ վիճակում է եղել, երբ ոստիկանությունից շտապօգնությունն իրեն վերցրել է։

3. Ի՞նչ է կատարվել հոգեբուժարանում։

4. Մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ո՞ւր են։

Որևէ հստակ ինֆո չկա։ Բոլոր պետական ու համայնքային հիմնարկներում ու հիմնարկների շուրջ տեսախցիկներ են տնկած, բայց մարդու գլուխը փաստացի կերան ու... գեթ մեկ կադր չկա կատարվածից։

Արմեն Հովհաննիսյանին պիտի որ նկարահանած լինեին թե՛ համայնքապետարանի տեսախցիկները, թե՛ ոստիկանության, թե՛ հոգեբուժարանի։

Բայց զոհվածի նույնիսկ լուսանկարը չկա։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3700

Մեկնաբանություններ